Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ.

«Մի փորձեք սեպ խրել այնտեղ, որտեղ դա չի աշխատելու»․ Անդրանիկ Քոչարյան

62
Այսօր, 15:30
«Մի փորձեք սեպ խրել այնտեղ, որտեղ դա չի աշխատելու»․ Անդրանիկ Քոչարյան

«Ես միշտ եղել եմ թիմային և շատ լավ հասկանում եմ՝ ինչ բան է ժողովրդի քվեով ձևավորված իշխանություն։ Մնացածը դավանանք, խարդավանքներ են, իսկ խարդավանքները լավ տեղ չեն տանում»,-«Նյուզ»-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ ի պատասխան այն հարցադրման, թե «վերլուծություն է հնչում, որ ձեր դիրքերը կուսակցությունում ուժեղանում են, և ինչ-որ պահի դուք կարող եք ռեալ վտանգ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի համար և նույնիսկ հասնել նրա պաշտոնանկությանը»։ «Մեր խմբակցությունում այդպիսի մի փորձ արվեց, մի չորս պատգմավոր կար, որոնք գայթակղվեցին նյութական ինչ-որ արժեքներով և մտան այդ խաղի մեջ։ Մեր թիմում այսօր նման բան հնարավոր չէ։ Մի փորձեք սեպ խրել այնտեղ, որտեղ դա չի աշխատելու։ Մարտի 1-ի փաստահավաք խմբից հետո ես ունեցել եմ համագործակցություն նաև քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ Փաշինյանի։ Գնահատել եմ Փաշինյանի՝ մինչև մարտի 1-ը գործունեությունը «Հայ ազգային կոնգրես»-ի շրջանում։ Հետագայում, Փաշինյանը ձևավորելով կուսակցություն, ինքը լուծեց այն խնդիրը, որը մինչ այդ չէր հաջողվում լուծել։ Փաշինյանը, հավատալով, որ մեկերի գումարը դառնում է անբողջություն և նպատակ, կարողացավ հասարակությանը համոզել, որ եթե էս ճանապարհով մենք գնանք, մենք տեղ կհասնենք։ Հիմա էլ մեզ քարկոծում են, մեղադրում են տարբեր ստերով։ Ինչքան ուզում եք ստերով բերեք, փաթեթավորեք, չի կպնելու»,-նշեց Քոչարյանը։

«Մի փորձեք սեպ խրել այնտեղ, որտեղ դա չի աշխատելու»․ Անդրանիկ Քոչարյան