Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ.

ՀԷՑ-ն ուզում են խլել․ գործի են անցել․ «Հրապարակ»

71
Այսօր, 09:06
ՀԷՑ-ն ուզում են խլել․ գործի են անցել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ խմբակցությունն այսօր ԱԺ-ում քննարկում է «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները»։ Հրավիրվել են տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Մոտ 10 օր առաջ ՔՊ-ն նրանց կրկին կանչել էր ԱԺ՝ փակ ֆորմատով Վահե Ղալումյանի հանձնաժողովում քննարկման։ Գրել էինք, որ իշխանությունը քննարկում է ՀԷՑ-ը ռուսահպատակ Սամվել Կարապետյանից՝ «Տաշիր գրուպից» խլելու հարցը։ Վերջին շրջանում հաճախակի դարձած հոսանքազրկումները, հակառուսական տրամադրությունները նպաստում են այդ գործընթացին։ Նախ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում էին այդ հարցը բարձրացրել, թե ինչու պետք է ՌԴ քաղաքացին տնօրինի ՀՀ էլցանցերը, մենաշնորհ ունենա, ապա Բաղրամյանին ու Սանոսյանին էին հրավիրել: Բաղրամյանը փաստարկներ էր ներկայացրել, որից հետո թվում է՝ պետք է հարցը փակվեր: Ասել էր, որ պետության աջակցության, ՀԷՑ-ը սուբսիդավորելու անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանան փոխել մաշված ենթակառուցվածքները:

Սակայն, փաստորեն, իշխանությունը որոշել է մինչեւ վերջ գնալ․ հիմա էլ բաց քննարկում են կազմակերպել, որ ՀԷՑ-ը խլեն սեփականատիրոջից, և դա անում են օրենսդիր մարմնի միջոցով։ Երեկ էլ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էր լայվ մտել, թե՝ էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրների մասին գրեք իմ էջում»: