Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Իմաստը ո՞րն է․ գնալու է այնտեղ գլուխը կախի»․ Արամ Սարգսյան

169
Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ., 12:48
«Իմաստը ո՞րն է․ գնալու է այնտեղ գլուխը կախի»․ Արամ Սարգսյան

«Եթե պիտի Նիկոլ Փաշինյանը, և, առհասարակ, այս իշխանությունից գնան COP29-ին, ավելի լավ է չգնան, որովհետև սրանք ոչ քաղաքական կամք ունեն, ոչ դիրքորոշում ունեն, որպեսզի գնան, պաշտպանեն մեր հայկական ազգային շահերը»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Միասին» շարժման անդամ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «Հայաստանից պե՞տք է գնալ Ադրբեջանում կայանալիք COP29-ին, թե՞ պետք չէ»։ «Իմաստը ո՞րն է, գնալու է այնտեղ գլուխը կախի, ինչ-որ ասեն, էն էլ անելու է։ Այլ բան է, եթե գնա և պահանջատեր լինի, բայց մենք գիտենք, որ նա պահանջատեր չի։ Նա ասում է՝ տեսեք, մենք Ադրբեջանի ազգային հռչակագրի մեջ եղած տարածքային հավակնությունների հարցը չենք բարձրացնում։ Էդ մարդու հետ էլ ի՞նչ խոսես»,-նշել է Սարգսյանը։

«Իմաստը ո՞րն է․ գնալու է այնտեղ գլուխը կախի»․ Արամ Սարգսյան