«Արդյո՞ք Արցախի պետականության և ինքնորոշման գործընթացի վերականգնման հիմքեր կան»․ Տիգրան Թորոսյան
«Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկմանը ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը՝ հայտարարելով, որ ՀՀ իշխանությունների վերաբերմունքը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, գլխավոր մարտահրավերն է վերադարձի ու գործընթացի վերականգնման համար։ «Արդյո՞ք Արցախի պետականության ու ինքնորոշման գործընթացի վերականգնման հիմքեր կան։ Ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկված Արցախի բնակչության տեղափոխությունը ՀՀ՝ ֆիզիկական բնաջնջումից խուսափելու նպատակով, զգալի բարդացրել է խնդրի լուծումը, հետևաբար լուծման տանող առաջին քայլը պետք է լինի արցախահայության վերադարձը հայրենի շեներ՝ լիակատար անվտանգության պայմաններում։ Պահանջվում է ՄԱԿ-ի լիակատար միջամտություն, միջազգային լիազորություններ ու պարտականություններ ունեցող խաղաղապահ առաքելության տեղակայում ԼՂԻՄ-ի սահմաններին և ժամանակավոր միջազգային կառավարման հաստատում՝ մինչ Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակի որոշումը հանրաքվեով։ Երկրորդ փուլը պետք է լինի ՄԽ համանախագահների միջնորդությամբ կարգավորման ընդհատված գործընթացի վերականգնումով՝ միջազգային իրավունքի վրա հիմնված Մադրիդյան փաստաթղթի երեք հանրահայտ սկզբունքների ու վեց տարրերի կիրառմամբ»,- ասել է Տիգրան Թորոսյանը։ |
«Մինչ նիկոլիզմի քայքայիչ վարակի տարածումը, մեր հարևանները կաշկանդված էին ՀՀ ներկայացուցիչներից»․ Արտակ Զաքարյան
93Երեկ, 15:36Նեթանյահուն Գուտերեշին կոչ է արել ՄԱԿ-ի խաղաղապահներին դուրս բերել Լիբանանից
135Երեկ, 15:12«Իշխանությունների նավը սուզվում է»․ Գագիկ Մինասյան (տեսանյութ)
71Երեկ, 13:30«ՀՀ սահմանների մոտ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ակտիվացում է նկատվում»․ Դավիթ Կարապետյան
79Երեկ, 13:12«Հիշեցնում է շատ վտանգավոր ձեռագիր»․ Տաթևիկ Հայրապետյան
78Երեկ, 13:06«Զելենսկին առաջիկայում ուկրաինացիներին կներկայացնի «հաղթանակի ծրագիրը»»․ Պոդոլյակ
211Երեկ, 12:12