Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2026 թ.

Քամու հետևանքները՝ Երևանում և Աբովյանում

227
Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2024 թ., 08:54
Քամու հետևանքները՝ Երևանում և Աբովյանում

Օգոստոսի 25-ին, ժամը 20:58-ից Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքի Մալաթիայի փողոցում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ծառը կոտրվել և ընկել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։