Երևան`   +29 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.

Նորակառույցի պատը փլվել է մեքենայի վրա, վարորդը մահացել է

307
Կիրակի, 25 օգոստոսի, 2024 թ., 23:42
Նորակառույցի պատը փլվել է մեքենայի վրա, վարորդը մահացել է

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոց 59/13 հասցեում նոր կառուցվող շենքի 3-րդ հարկի պատը փլվել է ավտոմեքենայի վրա և կա տուժած։ Նոր կառուցվող շենքի 3-րդ հարկի պեմզաբլոկե զանգվածեղ հատված, ըստ նախնական տեղեկությունների, քամու հետևանքով թափվել է այդ պահին անցնող «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վրա: Փրկարարները ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդին իսկ բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վարորդի մահը։

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։ Բնակելի շենքի շինթույլտվությունը տրվել է 13.03.2024 թվականին, տևողությունը՝ 2 տարի, պատվիրատուն Կ. Մանուկյանն է, իսկ կատարողը՝ «Դավիթ Պապիկյան Գագիկ» Ա/Ձ-ն։