Արզնի-Շամիրամ ջրանցքից փրկարարները դուրս են բերել կնոջ մարմին
![]() Այսօր՝ օգոստոսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածտնի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գրոծերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի վարչական տարածքում՝ Արզնի-Շամիրամ ջրատարում, հայտնաբերվել է դի. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները Կոշ գյուղի ոռոգման համակարգի ջրատարից (ջրամբար), դուրս են բերել կնոջ դի: Տեղում դեպքի վայր ժամանած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ ջրամբարից դուրս բերված կինը Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Լալա Վ.-ն էր: Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: |

Ինչպես են երեխային դուրս հանում շրջված ավտոմեքենայից (տեսանյութ)
8311:12
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
8410:54
Ուկրաինան հարվածներ է հասցրել Ozon-ի պահեստներին (տեսանյութ)
14309:34
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող՝ ամերիկյան Mondelez International-ի ևս մեկ գործարանի
32701:00
Մալաթիա-Սեբաստիայի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին
133Երեկ, 14:06
Հերթական ողբերգական դեպքը՝ բանակում. զինծառայող է մահացել
143Երեկ, 12:00
