Սևանի լողափում երիտասարդները 2 անձի են դանակահարել
![]() ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Օգոստոսի 22-ին, ժամը 19։15-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով 56-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Մինչ հիվանդանոցային ահազանգը, մարզի պարեկներն էին հայտնել, որ ծառայություն կատարելիս Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում նկատել են մի խումբ քաղաքացիների, որոնք վիճաբանում են: Մոտեցած պարեկներին երիտասարդներից մեկը հայտնել է, որ վիճաբանության մասնակից սևանցի երիտասարդը դանակով հարվածել է իրեն: Սևան քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդին պարեկները ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին: Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ Ոստիկանություն |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
15613:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
16110:43
Կրասնոյարսկում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել
18309:42
Դատական նիստի ժամանակ կալանավորը բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, հայհոյանքներ հնչեցրել
139Երեկ, 15:00
Ղազախստանում մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
277Երեկ, 11:01
Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
17525.11.2026, 23:30
