Դանակահարություն Աշտարակում․ ՀՀ ՊՆ ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց
![]() Օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել «Էջմիածին» բժշկական կենտրոնից և հայտնել է, որ Աշտարակ քաղաքի «Երևան Սիթիի» դիմաց անհայտ անձի կողմից դանակով հարված հասցնելու հետևանքով «ձախ բազկի կտրած-ծակած, արյունահոսող վերք» ախտորոշմամբ ժամը 02։00-ի սահմաններում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Վազգեն Ս-ն։ Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 01։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ անհայտ անձն անհիմն վիճաբանել է Վազգեն Ս-ի հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մեկ անգամ հարվածել է նրան՝ պատճառելով վերոնշված մարմնական վնասվածքը: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների ադյունքում պարզվել է, որ նշված հանցանքը կատարել է Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Կիրակոս Մ-ն, ով նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցից անմիջական ծագած հիմնավոր կասկածանքի հիման վրա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ խոստովանել է կատարվածը: Քննիչի որոշմամբ Կիրակոս Մ-ն ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Աղբյուրի տեղեկություններով՝ Վազգեն Ս-ն ՀՀ ՊՆ ծառայող է: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
