Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Կարապետ Պողոսյանի կալանքը 3 ամսով երկարացրել են

120
Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 22:30
Կարապետ Պողոսյանի կալանքը 3 ամսով երկարացրել են

Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 3 ամսով երկարացրել է գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի տնային կալանքի ժամկետը՝ անփոփոխ թողնելով 2000000 դրամ գրավը։ Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանն «Առավոտ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նրա փաստաբանները՝ Արտակ Նավասարդյանն ու Սլավիկ Պողոսյանը, պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը, քանի որ որևէ իրավական հիմք չկա կալանքը երկարացնելու։ «Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ քաղաքական հետապնդում են իրականացնում ամուսնուս նկատմամբ, քաղաքական ճնշումներ են գործադրում՝ նենգ վրեժխնդրությամբ»,- ասել է Անգին Մալխասյանը։

Առավել մանրամասն՝ սկազբնաղբյուրում: