Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Մահացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը

74
Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 08:42
Մահացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը

Երկարատև ծանր հիվանդությունից հետո 67 տարեկանում կյանքից հեռացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

Նա ծնվել է 1957 թվականի ապրիլի 6-ին։

1977-1983 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։
1983-1986 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1989)։

1973-1974 թթ. աշխատել է «Հայջրնախագիծ» ինստիտուտի թիվ 1 հողաշինարարական տրեստում որպես բանվոր։
1974-1975 թթ. աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Եղեգնուտ սովխոզում որպես բանվոր։
1975-1977 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
1987-2013 թթ. ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, ապա՝ դոցենտ։
2013 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ:
Այդ պաշտոնից ազատվել է 2018 թվականի մայիսի 16-ին: