Գյումրիում դայակն ու բուժքույրը պարբերաբար ծեծել են երեխաներին
![]() «ԱրմԼուր»-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես են Շիրակի մարզի ուսումնական հաստատություններից մեկի 45-ամյա և 51-ամյա բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար ֆիզիկական բռնության ենթարկել դպրոցի երեխաներին։ «Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 15-ին Լիդիա Մարտիրոսյանը, որը Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրենն է, անձամբ հաղորդում է տվել և իրավապահներին հայտնել, որ, իրականացնելով կառավարչական և վերահսկողական գործառույթներ, օգոստոսի 11-ին նկատել, այնուհետև տեսանկարահանող սարքերի ուսումնասիրությամբ փաստեր է հայտնաբերել, որ Ն. Մարտիրոսյանը, որը «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի բուժքույրն է, և Ռ. Համբարձումյանը, որը դայակն է, պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել ՊՈԱԿ-ի 3-րդ խմբասենյակի երեխաներին և ցուցաբերել նրանց նկատմամբ դաժան վերաբերմունք: Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն»,- հայտնում է լրատվամիջոցը։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
