Մկրտության ժամանակ «փրփուր փարթի» են կազմակերպել. 7 տարեկան տղան ջրահեղձ է եղել
![]() Այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից այնտեղ տեղափոխված 7-ամյա տղան։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեխան «Վայոց ձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել օգոստոսի 10-ին։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկից անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Ոստիկաններն ու պարեկերը պարզել են, որ երեխան տեղափոխվել է Վայոց ձորի մարզի գյուղերից մեկից «ջրահեղձություն» ախտորոշմամբ, որտեղ գտնվող լողավազանում լողալիս է եղել։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ այդ օրը նշված գյուղում նշելիս են եղել երեխայի քրոջ մկրտության արարողությունը, որի ժամանակ կազմակերպվել է «փրփուր փարթի» միջոցառում՝ այդ առանձնատանը կից լողավազանում, որի ժամանակ էլ երեխան լողալու նպատակով գլխով հարվածել է՝ լողավազանի հատակին, ինչից հետո ջրահեղձ է եղել և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ |

Ինչպես են երեխային դուրս հանում շրջված ավտոմեքենայից (տեսանյութ)
8311:12
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
8410:54
Ուկրաինան հարվածներ է հասցրել Ozon-ի պահեստներին (տեսանյութ)
14309:34
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող՝ ամերիկյան Mondelez International-ի ևս մեկ գործարանի
32701:00
Մալաթիա-Սեբաստիայի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին
133Երեկ, 14:06
Հերթական ողբերգական դեպքը՝ բանակում. զինծառայող է մահացել
143Երեկ, 12:00
