Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանի կենտրոնում
![]() Օգստոսի 8-ին, հերթական կրակոցներն են հնչել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Բուզանդի փողոցի 15 հասցեում գործող «Ռամադա» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և վիճաբանության մասնակիցները եղել են մի քանի թանկարժեք ավտոմեքենաներով։ Ինչպես հայտնում է Գ․ Շամշյանը, պարզվել է, որ նշված ծեծկռտուքը առաջացել է Երևանի բնակիչներ 42-ամյա Կարոլինա Խ-ի, 27-ամյա Մեխակ Ս-ի, 20-ամյա Ռաֆայել Մ-ի, 28-ամյա Ստեփան Մ-ի, 25-ամյա Սուրեն Մ-ի, 46-ամյա Արման Խ-ի, 29-ամյա Անդրանիկ Ս-ի, 28-ամյա Էրիկ Հ-ի, 30-ամյա Արարատ Ա-ի, 28-ամյա Գուրգեն Ա-ի, 26-ամյա Սերյոժա Պ-ի միջև, որի ժամանակ վիճաբանության մասնակիցներից 2 հոգին իրենց մոտ եղած, դեռևս չպարզված ատրճանակներից կրակոցներ են արձակել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիճաբանություն, ծեծկռտուքի վայր են ժամանել նշված անձինք 3 «BMW», «Porche», «Toyota» մակնիշի ավտոմեքենաներով, իսկ միջադեպի ընթացքում կռվի մասնակիցներից մի քանիսը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել «BMW»-ներից մեկի ուղևորներին, որի ժամանակ էլ նշված «BMW»-ի ուղևորներից մեկը իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակից կրակոցներ է արձակել, որից հետո ծեծկռտուքը էլ ավելի է թեժացել ու դրանից հետո «Porche» ավտոմեքենայի ուղևորն է իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակից կրակոց արձակել ու այդ ժամանակ էլ «BMW» ավտոմեքենայի վարորդն ու ուղևորները փորձել են դիմել փախուստի, սակայն ծեծկռտուքի մյուս մասնակցիները փողոցում տեղադրված երկաթյա աղբարկղերով հարվածներ են հասցրել և վնասել նշված ավտոմեքենան։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
