«Սարսափած եմ Գազայի դպրոցի կադրերից». Ժոզեպ Բորել
1512
Շաբաթ, 10 օգոստոսի, 2024 թ., 18:00
![]() Եվրոպական միության արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սարսափած է Գազայի հատվածում իսրայելական հարվածի ենթարկված դպրոցի կադրերից՝ հավելելով, որ նման ջարդերն արդարացում չունեն: Ալ-Թաբին դպրոցի վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, հայտնում է Al Jazeera-ն: «Սարսափած եմ Գազայի դպրոցի կադրերից, որը խոցվել է իսրայելական հարձակման հետևանքով, որի հետևանքով զոհվել են տասնյակ պաղեստինցիներ: Վերջին շաբաթների ընթացքում թիրախ է դարձել առնվազն 10 դպրոց։ Այս ջարդերը արդարացում չունեն»,- գրել է Բորելը X սոցիալական ցանցի իր էջում։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Գազայի հատվածում էսկալացիայի սկզբից շուրջ 40 հազար մարդ է զոհվել։ Աղբյուրը` Ժոզեպ Բորել |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
