Արարատի քաղաքապետարանի աշխատակիցները շենքի բակում տղամարդու դի են հայտնաբերել
217
Հինգշաբթի, 08 օգոստոսի, 2024 թ., 11:00
![]() Երեկ՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի 6-րդ շենքի հարևանությամբ տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են մոտ 40-50 տարեկան տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
