Կրակոցներ՝ Երևանում
![]() Այսօր՝ օգոստոսի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ա. Ավետիսյան փողոցի 70 շենքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, կա վիրավոր։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված շենքի բնակարաններից մեկում ժամը 00:30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 56-ամյա Գագիկ Աղաբաբյանի և 46-ամյա Կարեն Թումանյանի միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա Կ. Թումանյանն իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից 2 կրակոց է արձակել Կ. Աղաբաբյանի ուղղությամբ, որից մեկը կպել է նրա ձախ ոտնաթաթին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վիրավորը «պոլիտրավմա հարցակնաով» և «ձախ ոտնաթաթի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «մարմնական վնասվածք՝ հրազենի գործադրմամբ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մանրամասները՝ սկզբանղբյուրում։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
