Հարսը փորձել է սուրճ պատրաստել, պայթյունն այդ պահին է եղել․ նոր մանրամասներ
![]() Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 1-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում պայթյունի հետևանքով սեփական տուն է փլուզվել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանն ասել է՝ երեխան փլատակների տակ էր մնացել: Հարևանները պատմել են, որ դեպքի պահին՝ լուսաբացին, տան տատիկը՝ Փառանձեմն ու հարսն են արթուն եղել: Հարսը փորձել է սուրճ պատրաստել, պայթյունն այդ պահին է եղել: «Չէր երևա երեխեն, օգնելու հնար չկար, պատը փլվել էր վրեն: Փրկարարներն եկան, հարևաններն էլ, հանեցինք երեխուն, բայց մահացել էր: Մյուսները լուսամուտից դուրս էին եկել: Իրանց աշխատանքով ապրող մարդիկ էին»,- պատմել է հարևանը: Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը լրատվականին հայտնել է, որ բուժօգնության են տեղափոխվել 31 և 56 տարեկան կանայք: Ընտանիքի հարսին ամբուլատոր բուժում է նշանակվել, տուն կգնա: Տիկին Փառանձեմը կմնա հիվանդանոցում: «Տուժածն ունի 20 տոկոս այրվածքներ՝ դեմքի, վերին շնչուղիների և ձեռքերի հատվածում՝ 2-3-րդ աստիճանի»,- ասել է Խաչատրյանը: Տունը ենթակա է հիմքից քանդման, քանի որ ամբողջովին վնասվել է: Վարչական ղեկավարի խոսքով՝ տարբերակներ են քննարկվում ընտանիքին նոր բնակարանով ապահովելու համար: Վնասվել է տան բակում կայանված ավտոմեքենան: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
