Արագածոտնում թափառող շներից մեկը հարձակվել է քաղաքացու վրա
![]() Հուլիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել «Աշտարակ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, զույգ վերջույթների շրջաններում բազմակի ծակած վերքեր, աջ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ով հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է իրենց բակում գազազած շան հարձակման հետևանքով: Տեղում պարզվել է, որ այդ քաղաքացին Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Կարեն Ղ․-ն է։ Տեղում պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 08։15-ի սահմաններում Նոր Երզնկա համայնքի Եղվարդի խճուղի 6/6-րդ հասցեում թափառական թվով 4 շներից մեկը հարձակվել է Կարեն Ղ․-ի վրա, կծել և պատճառել վերը նշված մարմնական վնասվածքները: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
