Կրակոցներ Կիևյան փողոցի շենքերից մեկի բակում
235
Երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ., 23:48
![]() Այսօր՝ հուլիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանությունում, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան փողոցի 4/4 շենքի բակում կրակոցներ են հնչել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 5-րդ մուտքի մոտ հայտնաբերել են 9 մմ տրամաչափի կրակված 2 պարկուճ և 1 գնդակ, ինչպես նաև «Subaru» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի հատվածում հայտնաբերվել է կրակոցի հետք։ Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե ոչ։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
