Ամուսինները տեղում մահացել են, որդին տեղափոխվել է հիվանդանոց
226
Երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ., 15:06
![]() Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի բեռնատարն Աճառյան փողոցում, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ վարերթի է ենթարկել 3 հետիոտնի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներից 2-ը տեղում մահացել են, 1-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը արձանագրել է 2 հետիոտնի մահը, իսկ մյուսին տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածներն ամուսիններ են, իսկ վիրավորը նրանց որդին է։ |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
15613:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
16110:43
Կրասնոյարսկում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել
18309:42
Դատական նիստի ժամանակ կալանավորը բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, հայհոյանքներ հնչեցրել
139Երեկ, 15:00
Ղազախստանում մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
277Երեկ, 11:01
Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
17525.11.2026, 23:30
