Երևան`   +26 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2026 թ.

Թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ծառին

213
Երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ., 09:06
Թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ծառին

Հուլիսի 29-ին, ժամը 08:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, թիվ 42 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է ծառին, կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: