Դիմակավորված անձինք մտել են 66-ամյա տղամարդու բնակարան, ծեծել, գողացել կես մլն դրամ
![]() Հուլիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Սաշա Հ-ն և հայտնել, որ անհայտ անձը մտել է իր տուն և ծեծել իրեն: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկաններին Սաշա Հ-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում 2 դիմակավորված անհայտ անձինք լոգարանի պատուհանից մուտք են գործել իրեն պատկանող տուն, ննջասենյակում կպչուն ժապավենով կապել են ձեռքերը, որից հետո ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պահանջելով հայտնել գումարի գտնվելու վայրը, որից հետո հայտնած վայրից հափշտակել են մոտ 500 հազար դրամ գումար և շարունակել տան այլ վայրերում գումար փնտրել, որի ընթացքում Սաշա Հ-ն, օգտվելով նրանց անուշադրությունից, ննջասենյակի պատուհանից դուրս է եկել բակ և գնալով հարևանի տուն, վերջինի հեռախոսահամարով զանգահարել է ոստիկանություն, իսկ դիմակավորված անձիք այդ պահին դիմել են փախուստի՝ իրենց հետ հափշտակելով նաև տան հյուրասենյակում գտնվող տեսախցիկների տեսանկարահանող սարքը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
