Մոսկվայում մեքենա պայթեցնելու համար կասկածվողին ձերբակալել են Թուրքիայում
![]() Հուլիսի 24-ին Մոսկվայում մեքենա պայթեցնելու համար կասկածվողին, ով այնուհետև մեկնել էր Թուրքիա, թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Բոդրումում, հայտնել է երկրի ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիքայան։ «Այսօր ժամը 10:30-ին Ինտերպոլի ռուսական ստորաբաժանման ներկայացուցիչները զանգահարել են մեր Ինտերպոլի/Եվրոպոլի վարչության շտաբ և հայտնել, որ ՌԴ քաղաքացի Եվգենի Սերեբրյակով անունով տղամարդը ականապատ մեքենայով ահաբեկչություն է կատարել Մոսկվայում, երկու հոգի է վիրավորվել ահաբեկչության հետևանքով, իսկ անձը մեր երկիր է ժամանել Մոսկվա-Բոդրում ինքնաթիռով... Նշենք, որ այսօր Մոսկվայում մեքենա է պայթել է բնակելի շենքի կայանատեղիում անհայտ առարկայի պայթյունի հետևանքով: Երկու մարդ վիրավորվել է։ Ռուսական աղբյուրները գրում են, որ պայթյունի պահին մեքենայում գտնվող տղամարդու ոտքերը կտրվել են:
|

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36


