Մանկապարտեզի ճանապարհին թափառող շունը հարձակվել է երեխայի վրա
![]() Հուլիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Առավոտյան 08։40-ի սահմաններում թիվ 3 մանկապարտեզի ճանապարհին թափառող շունը հարձակվել և վնասվածքներ է հասցրել 6 տարեկան աղջկան։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեխան վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» ԲԿ։ Երեխայի հայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Զորո Հովհաննիսյանն ասել է․ «Երկուշաբթի առավոտյան 6 տարեկան աղջիկ երեխայիս մեծ քույրը, ով 10 տարեկան է և եղբայրը, ով 12 տարեկան է թիվ 3 պարտեզ ուղեկցելիս են եղել, երբ պարտեզին մոտ տարածքում, էլեկտրացանցի մոտ թափառող շունը հարձակվել է երեխայի վրա և վնասվածքներ պատճառել։ Մեծ քույրն ու եղբայրը հազիվ են հասցրել քարերով վախեցնել շանը և իրենց քրոջը ամբողջովին արյունոտված տուն են հասցրել։ Մենք էլ տարանք հիվանդանոց, մի քանի կար դրեցին ու տուն ճանապարհեցին։ Դիմել ենք Գավառի համայնքապետարան, մարզպետարան, բայց բոլորն ասում են, որ իրենք իրավասություն չունեն, պետք է դիմենք Շրջակա միջավայրի նախարարություն: Արդեն որերորդ անգամն է, որ թափառող շունը հարձակվում է մարդկանց վրա»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
