Արտառոց դեպք՝ Երևանում․ փողոցում հայտնված անօգնական քաղաքացին մահացել է
![]() Երեկ՝ հուլիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ շօգնության բժշկուհին, պարեկները, ոստիկանության տեսուչը և «Արմենիա» ԲԿ-ի բուժանձնակազամը մի քանի ժամ շարունակ չեն կարողացել հստակ պատասխան ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, թե ինչ է լինելու անօգնական վիճակում առողջական խնդիրներ ունեցող քաղաքացու հետ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ շտապօգնությունում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անօգնական վիճակում գտնվում է փողոցում։ Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ընդունարանում գտնվող կին աշխատակիցը հայտնել է, որ նա իրենց բուժառուն չէ, քանի որ փաստաթղթեր չունի ու մինչ ներկաները փորձել են այդ կնոջը հայտնել, որ բուժառուն առողջական խնդիրներ ունի և ճիշտ կլինի, որպեսզի բժիշկները օգնություն ցուցաբերեն, նա պնդել է իրենը՝ ասելով, որ եթե նրա մոտ անձը հաստատող փաստաթուղթ չկա, ապա իրենք ոչինչ չեն անի։ Ֆոտոլրագրողի հարցին, թե այսինքն, եթե տվյալ պահին նրա մոտ փաստաթուղթ չկա, պետք է մահանա՞, պատասխան չի հնչել։ Ի վերջո, բժիշկները կատարել են ոտքերի վերքերի մշակման աշխատանքներ։ Այդ ընթացքում համայնքային ոստիկանության տեսուչը հեռախոսով կապ է հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինչ-որ աշխատակցի հետ ու հայտնել, որ պետք է նրանց ներկայացուցիչը լինի: Ժամանել են, գրանցել քաղաքացու տվյալները և այդքանով իրենց գործը համարելով ավարտված՝ հեռացել հիվանդանոցից, մինչդեռ նրանք պետք է բուժառուին տեղափոխեին խնամքի կենտրոն... Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ տղամարդը «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
15613:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
16110:43
Կրասնոյարսկում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել
18309:42
Դատական նիստի ժամանակ կալանավորը բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, հայհոյանքներ հնչեցրել
139Երեկ, 15:00
Ղազախստանում մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
277Երեկ, 11:01
Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
17525.11.2026, 23:30
