11 տարեկան երեխան շենքի բակում ծեծի է ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց
335
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ., 10:18
![]() Հուլիսի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով երեխային, «պոլիտրավմա» ախտորոշմամբ, շտապօգնության խումբը տեղափոխել է «Ուիգմոր քլինիք» ԲԿ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ երեխան Երևանի բնակիչ 11-ամյա Դ․ Դ-ն է։ Պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 15։00-ի սահմաններում, Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանության ժամանակ Դ. Դ-ին ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 13-ամյա Պ․ Ա-ն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Պ. Ա-ին հայտնաբերելու ուղղությամբ: |

Ինչպես են երեխային դուրս հանում շրջված ավտոմեքենայից (տեսանյութ)
8311:12
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
8410:54
Ուկրաինան հարվածներ է հասցրել Ozon-ի պահեստներին (տեսանյութ)
14309:34
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող՝ ամերիկյան Mondelez International-ի ևս մեկ գործարանի
32701:00
Մալաթիա-Սեբաստիայի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին
133Երեկ, 14:06
Հերթական ողբերգական դեպքը՝ բանակում. զինծառայող է մահացել
143Երեկ, 12:00
