Կրակոցներ՝ Օշականում
![]() Երեկ՝ հուլիսի 22-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Օշականում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, «Աշտարակ» ԲԿ-ից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձեռքի արմնկային հոդի հրազենային վնասվածքով» շտապօգնության բժիշկների խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորն Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Կարապետ Մ-ն է և որ ժամը 21։30-ի սահմաններում Կարապետ Մ-ն Օշական գյուղի «Օշականի ձոր» կոչվող վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արագածոտնի մարզի բնակիչ 55-ամյա Գևորգ Ու-ի հետ, որի ժամանակ վերջինն իր մոտ եղած որսորդական հրացանով 2 անգամ կրակել է Կարապետ Մ-ի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ վերջինն ստացել է հրազենային վնասվածք։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
