Պայթյուն՝ Երևանի շենքերից մեկում․ կա վիրավոր
![]() Այսօր՝ հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 39 շենքի 5-րդ հարկում պայթյունի ձայն է լսվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հինգերորդ հարկի թիվ 35 բնակարանում է տեղի ունեցել պայթյունը, ինչից հետո 60-65 տարեկան տղամարդը վնասվածքներ է ստացել, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերում, և հնարավոր է՝ տեղափոխեն հիվանդանոց։ Տեղում պարզվել է, որ պայթյունի հետևանքով վնասվել են բնակարանի 3 միջանկյալ պատերը և պատշգամբը, ինչպես նաև թիվ 34 և թիվ 36 բնակարանների պատուհանների ապակիները։ |

Ինչպես են երեխային դուրս հանում շրջված ավտոմեքենայից (տեսանյութ)
8311:12
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
8410:54
Ուկրաինան հարվածներ է հասցրել Ozon-ի պահեստներին (տեսանյութ)
14309:34
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող՝ ամերիկյան Mondelez International-ի ևս մեկ գործարանի
32701:00
Մալաթիա-Սեբաստիայի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին
133Երեկ, 14:06
Հերթական ողբերգական դեպքը՝ բանակում. զինծառայող է մահացել
143Երեկ, 12:00
