Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

Գյումրիում կնոջ դին փորձել են պահել ճամփորդական պայուսակի մեջ

153
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ., 09:54
Գյումրիում կնոջ դին փորձել են պահել ճամփորդական պայուսակի մեջ

Հուլիսի 21-ին իրավապահներին է ահազանգել Գ. Հ-ն և հայտնել, որ ինքը գտնվել է ՌԴ-ում և երկար ժամանակ քրոջից տեղեկություն չի ունեցել, այսօր առավոտյան վերադառնալով, դուռը կոտրել է, ներս մտել և տանը հայտնաբերել է քրոջ դին։ Իրավապահները շտապել են դեպքի վայր ու տան հյուրասենյակի հատակին հայտնաբերել է Վ.Հ-ի դին, ով փետրվարի 8-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որոնվում էր որպես հարազատների հետ կապը կորցրած անձ, գրում է «ԱրմԼուր»-ը։
Հուլիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քր. օր. 155 հոդվածով՝ սպանություն, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Ավելի ուշ ոստիկանները Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում գտնվող տանից հայտնաբերել և ժամը 01.40-ին սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու բաժին են տեղափոխել Վ.Պ-ին, որտեղ վերջինը խոստովանել է, որ 2023թ. ապրիլի վերջ, մայիսի սկզբներին, գտնվելով Վ.Հ-ի տանը, երեկոյան անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքերով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի հետևանքով վերջինի քթից սկսել է արյուն հոսել, որից հետո նրան պառկեցրել է բազմոցին և քնել, առավոտյան 6-ի սահմաններում արթնանալով նկատել է, որ Վ.Հ-ն մահացել է և փորձել է նրան տեղավորել ճամփորդական պայուսակի մեջ ու տեղափոխել այլ վայր, սակայն չկարողանալով տեղավորել, Վ․Հ-ի վրան գցել է վերմակ և տնից վերցնելով նրա 2 բջջայինը, տան և բակի դռները բանալիով փակելով ժ.06.30-ին հեռացել է։ Վերջինին ձերբակալել են, կատարվում է քննություն։