«Մոռանում են տված խոստումները և բյուջեի փողերը ծախսում երևացող վայրերում»․ Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից մինչև Կաքավաձոր մոտ 4կմ ճանապարհ է։ Երբեմնի գյուղն էլ հիմա կոչվում է Հրազդանի թաղամաս, բայց ի տարբերություն Հրազդանի կենտրոնական թաղամասերի, որտեղ պարբերաբար բարեկարգման աշխատանքներ են անում, Կաքավաձորի գոյության մասին մոռացել են։ Հրազդանից մինչև Կաքավաձոր եղած 4կմ-ը սովորական պայմաններում միջին արագությամբ ավտոմեքենայով պիտի անցնեինք 5-6 րոպեում, բայց քարուքանդ ճանապարհով դա տևում է առնվազն 25 րոպե, այլապես պիտի հետդ մի էվակուատոր տանես, որ մեքենան բարձի հետ բերի։ Հրազդանում տաքսիների վարորդները հրաժարվում են գնալ Կաքավաձոր՝ ափսոսալով իրենց մեքենաները։ Դիմել եմ ՀՀ կառավարությանը և Հրազդանի համայնքապետարանին՝ Կաքավաձորի ճանապարհի հարցը հրատապ կարգով քննարկելու և հիմնանորոգելու, ասֆալտապատելու համար։ Թեպետ վերջին տարիներին Կաքավաձորի բնակիչներին իշխանությունները պարբերաբար խոստանում են սարքել ճանապարհը, բայց դա «զուգադիպում է» նախընտրական շրջանների հետ։ Հետո մոռանում են տված խոստումները և բյուջեի փողերը ծախսում ավելի երևացող վայրերում, որտեղ կարելի է ցույց տալ, գովազդվել և ձեռքի հետ էլ փող լվանալ։ Գեղեցիկ բնությամբ Կաքավաձորի ճանապարհի հիմնանորոգման հարցը ինձ համար նշել եմ որպես առաջնահերթություններից մեկը՝ առանց չինովնիկների խաբեության ու առանց պետական բյուջեի թալանի։ Արցախի վաճառքից հետո Հայաստան այնքան փող է մտնում, որ մի քանի օրվա հարց է նաև Կաքավաձորի փոքր ճանապարհի ֆինանսավորման ու գոնե սեպտեմբերից հիմնանորոգման աշխատանքները սկսելու համար»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |
«Տավուշի մարզպետարանում տեղյակ չեն, թե ինչ վիճակում են իրենց ենթակայությամբ գործող դպրոցները». Ոսկան Սարգսյան
3103:12«Որտե՞ղ է հիմա նկարում պարզ երևացող ոստիկանը». Հրանտ Ավետիսյան
53Երեկ, 23:18Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվեց ԵՄ-ի և Վրաստանի օրհներգերով
51Երեկ, 22:48Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
60Երեկ, 22:30Արսեն Թորոսյանի նախկին վարորդը «փայ է մտել» դիահերձման վճարներից
59Երեկ, 22:18Երկար ժամանակով ջուր չի լինի Սյունիքի բազմաթիվ հասցեներում
53Երեկ, 22:00