«Առայժմ անարդյունք «խաղաղություն» ենք խաղում»․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Նույնիսկ սեփական տարածքն Ադրբեջան կոչելու պատմական չնչին լեգիտիմություն չունեցող Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն անվանում է երբևէ գոյություն չունեցած և չունեցող ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» շինծու և հորինովի «եզրույթով», այլև լկտի պահանջներ ներկայացնում։ Մեզանում դրան արձագանքը, եթե այն գոնե լինում է, առավելագույնն այն է, որ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» չէ, ինչին հաջորդում են միամիտ հղումներ ինչ-որ աղբյուրների կամ փաստաթղթերի, այն կանխավարկածով, որ Բաքվի բռնապետը, նրա քարոզչամեքենան կամ, այսպես կոչված, միջազգային հանրությունը միգուցե դրանց մասին չգիտեն։ Մինչդեռ բանաձևը շատ պարզ է. եթե ցանկանում ենք, որ երբեք չլինի ոչ մի «Արևմտյան Ադրբեջան», ապա իր ներկայիս տեսքով պետք է ընդհանրապես չլինի Ադրբեջան։ Եթե բանաձևը պարզ է, ապա այն իրագործելը բարդագույն և միևնույն ժամանակ լուծելի հարց է, սակայն մինչև լուծումներին հասնելն առնվազն պետք է քննարկել և հստակ ձևակերպել խնդիրը, նույնիսկ առանց դրա մասին թմբկահարելու, մինչդեռ մենք առայժմ անիմաստ ու անարդյունք «խաղաղություն» ենք խաղում։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |
«Տավուշի մարզպետարանում տեղյակ չեն, թե ինչ վիճակում են իրենց ենթակայությամբ գործող դպրոցները». Ոսկան Սարգսյան
3103:12«Որտե՞ղ է հիմա նկարում պարզ երևացող ոստիկանը». Հրանտ Ավետիսյան
53Երեկ, 23:18Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվեց ԵՄ-ի և Վրաստանի օրհներգերով
51Երեկ, 22:48Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
60Երեկ, 22:30Արսեն Թորոսյանի նախկին վարորդը «փայ է մտել» դիահերձման վճարներից
59Երեկ, 22:18Երկար ժամանակով ջուր չի լինի Սյունիքի բազմաթիվ հասցեներում
53Երեկ, 22:00