«Աստիճանաբար անցելու են նրան, որ պետության անունը նույնպես պետք է փոխել»․ Հայկազուն Ալվրցյան
Ինչպես հայտնի է, Կառավարության որոշմամբ «Հայոց պատմություն» առարկան վերանվանվել է «Հայաստանի պատմություն»։ Բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրցյանը «Երկիր մեդիա»-ի եթերում հայտարարել է, որ նման փոփոխությունները մեկ քայլով չեն ավարտվում, կլինի նաև հաջորդը․ «Նոր իշխանությունների բոլոր փոփոխությունները հանգեցնում են մի բանի՝ այլափոխել, այլասերել հայոց պատմությունը։ Աստիճանաբար արգելք է դրվում Արարատ լեռը հայկական կոչելու հանգամանքի վրա, խոսքը՝ վարչականորեն արգելքի մասին է, ոչ թե պատմականորեն, որը որևէ մեկը չի կարող փոխել։ Աստիճանաբար անցելու են նրան, որ այս պետության անունը նույնպես պետք է փոխել։ Հայաստանի Հանրապետություն է, չէ՞, ուրեմն քանի որ Հայաստանի պատմություն է, կդնեն անունը Հայաստան։ Հանրապետություն չենք ունենա, քանի որ Հանրապետությունն ունի պատմություն»,- ասել է նա։ |
«Տավուշի մարզպետարանում տեղյակ չեն, թե ինչ վիճակում են իրենց ենթակայությամբ գործող դպրոցները». Ոսկան Սարգսյան
3103:12«Որտե՞ղ է հիմա նկարում պարզ երևացող ոստիկանը». Հրանտ Ավետիսյան
53Երեկ, 23:18Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվեց ԵՄ-ի և Վրաստանի օրհներգերով
51Երեկ, 22:48Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
60Երեկ, 22:30Արսեն Թորոսյանի նախկին վարորդը «փայ է մտել» դիահերձման վճարներից
59Երեկ, 22:18Երկար ժամանակով ջուր չի լինի Սյունիքի բազմաթիվ հասցեներում
53Երեկ, 22:00