ԱԺ-ի բակում շուրջ 30 հազար դոլարով սրճարան-բար կկառուցվի
Մինչև տարեվերջ Ազգային ժողովի բակում ամառային սրճարանի տաղավար՝ բար է կառուցվելու։ Ազգային ժողովը 2024 թվականի հունիսի 21-ին 11.5 մլն դրամ (մոտ 30 հազար դոլար) արժեքով պայմանագիր է կնքել «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ի հետ, գրում է «Հետք»-ը: Ըստ կցված հատակագծի՝ տաղավարը 5,2 մետր երկարություն և 3,1 մետր լայնություն պիտի ունենա: Անհրաժեշտ տեխնիկան ձեռք բերելու համար առանձին մրցույթ է հայտարարվել։ Հաջորդ տարի՝ 2022-ի դեկտեմբերին «Հիպերնովա» ՍՊԸ-ի հետ շուրջ 4,7 մլն դրամի պայմանագիր է կնքվել, որով ընկերությունը պարտավորվել է 20 աշխատանքային օրում բակում սալիկապատման աշխատանքներ իրականացնել։ Հաջորդ տարվա սեպտեմբերին աշխատանքների 2-րդ փուլի մրցույթ է հայտարարվել։ Մասնակցել է նաև «Հիպերնովա» ՍՊԸ-ն, սակայն հաղթող է ճանաչվել մեկ այլ ընկերություն՝ «Լիդեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ն, կնքվել է շուրջ 1,9 մլն դրամի պայմանագիր։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2022-ի մայիսին։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ հիմնադիր տնօրենը Կոլյա Ցուցուլյանն է՝ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի 21-ամյա որդին։ Ազգային ժողովի և «Լիդեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագիրը, սակայն, 2023-ի հոկտեմբերին ԱԺ աշխատակազմը միակողմանի լուծարել է․ ըստ տեխնիկական բնութագրի և օրացուցային գրաֆիկի՝ ընկերությունը 30 օրում պիտի ավարտեր աշխատանքները, բայց, ինչպես նշված է պայմանագիրը լուծարելու հայտարարության մեջ, հոկտեմբերի 24-ի դրությամբ աշխատանքները սկսված չեն եղել։ Ի վերջո, ԱԺ բակում սալիկապատման աշխատանքներն ավարտելու համար երրորդ մրցույթն է հայտարարվել, Մարիամ Պետրոսյան Խաչատուրի ԱՁ-ի հետ 2,3 մլն դրամի պայմանագիր է կնքվել։ Տաղավար-բարի ձեռքբերման մրցույթում հաղթած «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ի սեփականատեր Ռոբերտ Գևորգյանից հետաքրքվեցինք՝ երբ կավարտվեն տաղավարի կառուցման աշխատանքները։ Գևորգյանը հստակ ժամանակահատված չի նշել, ասել է՝ պայմանագրում նշված դեկտեմբերի 25-ից շուտ պատրաստ կլինի։ |
«Տավուշի մարզպետարանում տեղյակ չեն, թե ինչ վիճակում են իրենց ենթակայությամբ գործող դպրոցները». Ոսկան Սարգսյան
3103:12«Որտե՞ղ է հիմա նկարում պարզ երևացող ոստիկանը». Հրանտ Ավետիսյան
53Երեկ, 23:18Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվեց ԵՄ-ի և Վրաստանի օրհներգերով
51Երեկ, 22:48Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
60Երեկ, 22:30Արսեն Թորոսյանի նախկին վարորդը «փայ է մտել» դիահերձման վճարներից
59Երեկ, 22:18Երկար ժամանակով ջուր չի լինի Սյունիքի բազմաթիվ հասցեներում
53Երեկ, 22:00