55-ամյա տղամարդը գնացել է հայրական տուն ու ինքնասպանություն գործել
![]() Այսօր՝ հուլիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տան բակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված տան առաջին հարկում՝ բազմոցին, հայտնաբերել են նույն տան բնակիչ 55-ամյա Արա Կ․-ի դին։ Մահացածի մոտ հայտնաբերել են կարճեցված երկփողանի հրացան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Արա Կ․-ն կրակել է իր որովայնին և տեղում մահացել։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը բնակվում էր Երևանում, մի քանի օր առաջ եկել էր գյուղ՝ հայրական տուն և այսօր ինքնասպանություն է գործել։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
