Պայթած բենզալցակայանը կապարակնքված էր, գազալցակայանը պետք է նոր փորձաքննություն անցներ
«Հետք»-ը գրում է. «Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող եւ Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող լցակայանը, որտեղ պայթյուն տեղի ունեցավ հունիսի 6-ի գիշերը, միջադեպից առաջ՝ ամիսներ շարունակ, տեխնիկական անվտանգության լուրջ խնդիրներ է ունեցել: Շարունակական խախտումներ 2023-ի մարտից Հիշեցնենք, որ «Գազ օիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021 թ. դեկտեմբերին: Ընկերությունը, ինչպես տեղեկանում ենք դրա ֆեյսբուքյան էջից, մի քանի լցակայաններ ունի Երեւանում եւ մարզերում: Այսպիսով՝ 2023-ի մարտին Երեւան-Սեւան մայրուղու Արզնու տրանսպորտային հանգույցի հարեւանությամբ գտնվող լցակայանում (հասցեն՝ գյուղ Արզնի, Երեւան-Սեւան մայրուղի 6/1) հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Նկատենք, որ սա գազա-բենզալցակայան է, որտեղ վաճառվում էր հեղուկ գազ եւ բենզին: Գազալցակայաններն ու բենզալցակայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ (ԱՎՕ), որոնք ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության, առանց որի դրական եզրակացության չի թույլատրվում դրանց շահագործումը: Սակայն տեսչական մարմնին 2023-ի մարտին չեն ներկայացվել «Գազ օիլ» ՍՊԸ-ի նշված գազալցակայանի ու բենզալցակայանի փորձաքննության դրական եզրակացությունները, ինչի հիման վրա էլ դրանց գործունեությունը կասեցվել էր, իսկ ընկերությունը տուգանվել էր 2 մլն դրամով: 2023-ի ապրիլին ՍՊԸ-ն տեսչական մարմնին է ներկայացրել փորձաքննության դրական եզրակացություն գազալցակայանի մասով, իսկ բենզալցակայանի մասով վերահսկող մարմինը որեւէ փաստաթուղթ չի ստացել: Այսինքն՝ 2023-ի ապրիլից գազալցակայանն ուներ շահագործվելու իրավունք մեկ տարի ժամկետով (քանի դեռ դրական եզրակացությունն ուժի մեջ էր): 2023-ի հոկտեմբերին տեսչական մարմինը կրկին վերահսկողություն է իրականացրել «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազա-բենզալցակայանում: Պարզվել է, որ գարնանը հայտնաբերված 7 խախտումներից 5-ը վերացվել են, իսկ մնացած 2-ի վերացման համար վերահսկողն ընկերությանը տվել է 1 ամիս ժամկետ: Դեկտեմբերին տեսչական մարմինը հերթական անգամ այցելել է գազա-բենզալցակայան ու պարզել, որ վերացվել է մնացած երկու խախտումներից միայն մեկը: Միաժամանակ պարզվել է, որ բենզալցակայանը, չնայած գարնանը տեսչական մարմնի կասեցմանը, շարունակում է շահագործվել՝ առանց իրավունքի: 2024 թ. հունվարի 30-ին պետական կառույցի ներկայացուցիչները կրկին վերահսկողություն են իրականացրել նույն հասցեում՝ բենզալցակայանի շահագործումն արգելող կարգադրագրի պահանջների կատարումը ստուգելու համար եւ պարզել, որ բենզալցակայանը նորից շահագործվում է՝ առանց համապատասխան թույլտվության: Սրա վերաբերյալ կազմվել է արձանագրություն, ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է տուգանք 2 մլն դրամի չափով։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը փետրվարի 19-ին կապարակնքել է բենզալցակայանը: Գազալցակայանը շարունակել է աշխատել: Բենզալցակայանի փորձաքննության դրական եզրակացությունը պահանջված փաստաթուղթը չի եղել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքը սահմանում է, որ տեխնիկական անվտանգության փորձաքննություն կարող են իրականացնել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչպես նաեւ Կառավարության սահմանած կարգով հավատարմագրված եւ լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը: Նախկինում լիազոր մարմինը ԱԻՆ-ն էր, ներկայում՝ ՆԳՆ-ն: Փորձագիտական եզրակացությունը կազմվում եւ հաստատվում է երեք օրինակից. մեկը ներկայացվում է լիազոր մարմնին, երկրորդը հանձնվում է ԱՎՕ շահագործող անձին, իսկ երրորդ օրինակը պահվում է փորձագիտական կազմակերպությունում: Օրենքը նաեւ նշում է, որ փորձաքննությունն իրականացվում է 3 փուլում՝ նախագծային փաստաթղթերի նկատմամբ (մինչև դրանց հաստատումը), գործարկվող (վերագործարկվող) ԱՎՕ-ների նկատմամբ (մինչև գործարկումը կամ վերագործարկումը) եւ շահագործվող ԱՎՕ-ների նկատմամբ (ԱՎՕ-ների ռեեստրում դրանց գրանցվելուց հետո): Ինչպես ասվեց, մարտի 21-ին «Գազ օիլ» ՍՊԸ-ն տեսչական մարմնին է ներկայացրել նախագծային փաստաթղթերի դրական փորձաքննության եզրակացություն, սակայն վերահսկող կառույցը բացասական պատասխան է տվել բենզալցակայանի հետագա շահագործման վերաբերյալ՝ պահանջելով, որ ընկերությունը ներկայացնի շահագործվող ԱՎՕ-ի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն: Այսինքն՝ մինչեւ երրորդ փուլի փորձաքննության դրական եզրակացությունը չլիներ, բենզալցակայանն էլ գրանցված չլիներ ԱՎՕ-ների ռեեստրում, որը վարում է ՆԳՆ-ն, այն չէր կարող շահագործվել: Ստացվում է, որ մինչեւ հունիսի 6-ի պայթունը բենզալցակայանն այդպես էլ չի ստացել շահագործման թույլտվություն: Միաժամանակ տեսչական մարմնից հայտնել են, որ փետրվարի 19-ին բենզալցակայանի կապարակնքումից հետո իրենք չեն արձանագրել դրա շահագործման փաստ։ Գազալցակայանը պետք է նոր փորձաքննություն անցներ Քրեական վարույթով մեղադրյալներ չկան Պայթյունի եւ հրդեհի հետեւանքով հոսպիտալացվել էր 7 քաղաքացի, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Բեյրութում Իսրայելի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
163Երեկ, 14:36Ավտոբուսի դուռը բացվել է, 2 երեխա ու 1 ծնող վայր են ընկել
13620.10.2024, 21:42Վթարի ենթարկված 32-ամյա կինը, գիտակցության չգալով, մահացել է
13120.10.2024, 21:18Տամբովի մարզի բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
34020.10.2024, 20:06Վթարի 9 վիրավորներից 5-ը երեխաներ են
12420.10.2024, 17:42Վանաձորում թալանել են մի քանի մանկապարտեզ
10720.10.2024, 16:48