Կրակոց՝ Երևանում
![]() Երեկ՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին. հայտնել են, որ շտապօգնության բժիշկների թիվ 11 խումբը Ա. Ավետիսյան փողոցի շենքերից մեկից հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 46-ամյա Կարեն Թ-ն է: Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կարեն Թ-ն գտնվել է Ա. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Արմենուհի Ս-ի և 22-ամյա Էդվարդ Ա-ի հետ, որտեղ նշված անձինք ննջասենյակից կրակոցի ձայն են լսել, որից հետո ահազանգել են շտապօգնություն: Ըստ նախնական տեղեկությունների՝ Կարեն Թ-ն իր կամքից անկախ հանգամանքներում հրազենով կրակոց է արձակել, ինչի պատճառով էլ ստացել է հարզենային վնասվածք: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
