Վեդիում դանակահարված տղամարդը հիվանդանոցում մшհացել է
![]() Երեկ՝ հունիսի 21-ին, ժամը 16:20-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Վեդի քաղաքի շենքերից մեկի բակում դանակահարություն է տեղի ունեցել․ տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Վեդու ԲԿ։ Ինչպես հայտնում է Գ․ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորն Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սերոժ Գրիգորյանն է: Պարզվել է նաև, որ ժամը 15:55-ի սահմաններում Վեդի քաղաքի Կասյան փողոցի 26/7 շենքի բակում կենցաղային ու անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Գրիգորյանի և նրա հարևան 71-ամյա Սամվել Խաչատրյանի միջև, որի ժամանակ վերջինն իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել է Ս. Գրիգորյանին՝ պատճառելով մարմնական ծանր վնասվածք: Այսօր՝ հունիսի 22-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, և հայտնել են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Ինչպես են երեխային դուրս հանում շրջված ավտոմեքենայից (տեսանյութ)
8311:12
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
8410:54
Ուկրաինան հարվածներ է հասցրել Ozon-ի պահեստներին (տեսանյութ)
14309:34
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող՝ ամերիկյան Mondelez International-ի ևս մեկ գործարանի
32701:00
Մալաթիա-Սեբաստիայի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին
133Երեկ, 14:06
Հերթական ողբերգական դեպքը՝ բանակում. զինծառայող է մահացել
143Երեկ, 12:00
