Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.

«Սուրենի հետ հասել ենք մի կետի ու կորոշենք` կշարունակե՞նք միասին, թե՞ ոչ». Բագրատ Սրբազան

102
Ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ., 18:43
«Սուրենի հետ հասել ենք մի կետի ու կորոշենք` կշարունակե՞նք միասին, թե՞ ոչ». Բագրատ Սրբազան

«Սուրենի հետ մենք ճանապարհ ենք անցել, աշխարհի ճանապարհ, հասել ենք մի կետի, որտեղ կորոշենք՝ կշարունակե՞նք միասին, թե՞ ոչ: Ես իրեն հարցրել եմ, ասել է՝ ինքը չի ասել՝ շարժումը մարում է, ասել է՝ մտածում են շարժումը մարում է, հակահերոսներ են փնտրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Եթե որևէ բան լինի, կտրուկ, որոշակի, ես շատ հանգիստ կանդրադառնամ: Ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության վարկածի վրայով անցնել, որևէ մեկի ասածին չհավատալ: Իմ բնույթն այդպիսին չէ, ես քաղաքական գործընթացի մեջ չեմ, որ քաղաքական նպատակներով ասեմ՝ սա այսպես չի, սա այնպես չի»,- նշեց նա՝ չհերքելով, որ հնարավոր է՝ ԱԱԾ-ն է հնարել, որ շարժման շարքերում պառակտում մտցնի:

«Ես Սուրենի ասածը բառ առ բառ հայտնել եմ, ես կարող եմ այս ու այն բանը ինձ ու ինձ ենթադրել, բայց դա չեմ կարող հրապարակել»,- ասաց նա՝ հավաստիացնելով, իր ու Սուրենի միջև անվստահության մթնոլորտ չկա: «Ես բնույթով բոլորին էլ վստահում եմ»,- ասաց նա: Լրագրողի հարցին՝ այդ թվում Փաշինյանի՞ն, Սրբազանը մի պահ լռեց ու շարունակեց. «Անգամ նրան մտքիս ծերով դեռ վստահում էի, որ ռումբեր չի նետի: Մտածում էի, որ կանի, բայց մտքի մի հեռավոր անկյունում չէի հավատում»,- խոստովանեց նա:

«Սուրենի հետ հասել ենք մի կետի ու կորոշենք` կշարունակե՞նք միասին, թե՞ ոչ». Բագրատ Սրբազան