Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2026 թ.

Վթար Գավառ-Մարտունի ճանապարհին. կա զոհ

240
Չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ., 18:18
Վթար Գավառ-Մարտունի ճանապարհին. կա զոհ

Հունիսի 19-ին, ժամը 15։10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել են «SHACMAN» (վարորդ՝ Հ․ Կ․) և «BMW» (վարորդ՝ Ի․ Ն․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ի․ Ն․-ն տեղում մահացել է։