26-ամյա երիտասարդի ուղղությամբ ավելի քան 30 կրակոց է արձակվել
![]() Հունիսի 12-ի՝ լույս 13-ի գիշերը Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ, կա զոհ։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, 30-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր։ Պարզվել է, որ սպանվածը Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խ.-ն է, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մահացածի մարմնի վրա կա հրազենային մի քանի կրակոցի հետքեր։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Միևնույն ժամանակ «Սպուտնիկ Արմենիա»-ն հայտնում է, որ սպանվածը Արցախի քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից Մհեր Խաչատրյանն է։ Սպանության պատճառը եղել է նրա դիտողությունը՝ երեխաներով լցված փողոցով մենքենան արագ վարելու համար։
|

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
15613:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
16110:43
Կրասնոյարսկում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել
18309:42
Դատական նիստի ժամանակ կալանավորը բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, հայհոյանքներ հնչեցրել
139Երեկ, 15:00
Ղազախստանում մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
277Երեկ, 11:01
Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
17525.11.2026, 23:30
