«Եթե Նիկոլը չլիներ իմ ընկերը, լիներ իմ զույգ եղբայրը, ես էլի պայքարելու էի». Գեղամ Նազարյան
![]() «Հայաստան» խմբակցության պատգամավոր, կիրանցցի Գեղամ Նազարյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում պատասխանեց հարցին՝ դուք պահանջո՞ւմ եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Դա անքննարկելի ճշմարտություն է: Ոչ թե Նիկոլի անձի դեմ եմ ես պայքարում, անհատ Գեղամն իր ընկեր Նիկոլի դեմ կարա անհատ պայքարի, բայց ես ասում էի՝ ժողովուրդ, հանուն ՀՀ-ի: Եթե Նիկոլը չլիներ իմ ընկերը, լիներ իմ զույգ եղբայրը, ես էլի պայքարելու էի, որովհետև մեր Հայաստանի շահերից չի բխում, որ պարտություն կրած մարդը շարունակի ղեկավարել: Բնականաբար, այդ կարծիքը չի կարող փոխվել: Ինձ ասում են՝ 21 թվին ուրիշ ձև էիր ելույթ ունենում, ես հո դերասա՞ն չեմ, բա 21 թվին իմ էմոցիաները այլ էին, 24 թվին այլ են, ուզում են մուր քսեմ, արցունքներ, հուզական խո՞սք: Չէ»: Խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին՝ Գեղամ Նազարյանն ասաց, որ այն բացասական է ազդում Բաղրամյան պողոտայում անցուդարձի վրա, բայց այդ ցասումը չի կարող դրական ազդեցություն չունենալ երկրի վրա. «Մենք պիտի օգնենք Փաշինյանին, որ հրաժարական տա, չի տալիս մի շարք պատճառներով, այդ թվում՝ իր իսկ կողմից գեներացված չարության մթնոլորտի պատճառով»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
