Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ.

Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից

213
Շաբաթ, 08 հունիսի, 2024 թ., 10:00
Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից

Հունիսի 7-ին, ժամը 23։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին պատրաստվում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. վերջինը տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին։