Երևան`   +9 °C
Այսօր`   Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ.

«Գազալցակայանը պայթում է, մարդը վեր է կենում, գնում հեծանիվ քշելու». Բագրատ Սրբազան

238
Ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ., 20:30
«Գազալցակայանը պայթում է, մարդը վեր է կենում, գնում հեծանիվ քշելու». Բագրատ Սրբազան

«Այսօր կեսգիշերին գազալցակայան է պայթել: Փառք աստծո, զոհեր չկան, շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին: Բայց ինչու է գազալցակայան պայթում, որովհետև չի գործում կանխարգելող, վերահսկող որևէ ինստիտուտ: Սա պարզապես մի օրինակն է մեր կյանքի, որը տարածվում է ողջ պետության մակարդակով: Սա դեռ տեսանելի մասն է, բա էն անտեսանելի՞ մասը, որի տակ մենք ապրում ենք և մեր կյանքերը կապված են ուղղակի այդ վտանգների հետ՝ կլինի արտաքինից, թե ի մասնավորի՝ ներսից:

Գազալցակայանը պայթում է, մարդը վեր է կենում, գնում հեծանիվ քշելու: Իրենց մեղքով է դա, ուրիշ պատճառ չկա: Եթե նորմատիվներին համապատասխան լինի ամեն ինչ, դա տեղի չէր ունենա»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում գազալցակայանի պայթյունին անդրադարձավ Բագրատ Սրբազանը՝ հիշեցնելով նաև Լոռու մարզում տեղի ունեցած աղետը:

«Սա էլ է մի ցուցիչ, որ այս մարդիկ պարզապես իրավունք չունեն այլևս մեր կյանքը վտանգի ենթարկելու»,- նշեց նա: