Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված հերթական գործերից մեկով վերջնական մեղադրանք է առաջադրվել ու որոշում է կայացվել։ Այդ նպատակով, նա, ըստ մեղադրանքի, օգտվելով ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց հետ մտերիմ հարաբերություններ ունենալու հանգամանքից, համոզելու և այլ եղանակով՝ վերջիններիս դրդել է իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, վերոգրյալ հողատարածքը վաճառել իրեն: Նշված արարքները կատարելու համար ՀՀ ՊՊԾ-ի նախկին պաշտոնատար անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ): Պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։ Ասել է թե՝ չնայած այն հանգամանքին, որ Վաչագան Ղազարյանը վերադարձրել է Եռաբլուրի տարածքները պետությանը, սակայն քրեական գործը շարունակվում Է առկախված մնալ նրա գլխին եւ ուղարկվել է դատարան։ Մանրամասները՝ թերթի համարում: |
Իրանը Թուրքիայից գիշերային տեսանելիության ուղղաթիռ է խնդրել
6123:18«Կարևոր դետալ աչքաթող է արվել». Կարեն Հովհաննիսյան
4623:06Արցախցի լրագրողը պատասխանել է Տավուշի մարզային վարչության պետին
3622:54«Կապ է հաստատվել Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորների հետ». Իրանի փոխնախագահ
5722:30Իրաքը փրկարարական խմբեր է ուղարկում՝ Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար
7422:24«Երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն»․ Իրանի գերագույն առաջնորդ
4522:18