Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

«Այս շարժումն իսկապես լուրջ հիմքեր ունի». Լևոն Զուրաբյան

178
Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ., 12:54
«Այս շարժումն իսկապես լուրջ հիմքեր ունի». Լևոն Զուրաբյան

Հաղթանակի զբոսայգում, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ՀԱԿ-ն այսօր միանալո՞ւ է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասել է. «1988-ից սկսած՝ մենք ամենամեծ շարժումներն ենք արել, միշտ եղել է նույն մոտեցումը՝ եթե մենք հեղինակ կամ համահեղինակ ենք շարժմանը, բնականաբար ղեկավարում ենք այն ու ժողովրդին կոչ անում՝ միանալ ու կրում ենք պատասխանատվություն մեր որոշումների համար: Տվյալ դեպքում, ինչքան էլ համակրենք բողոքին, որն իսկապես լուրջ հիմքեր ունի, բայց քանի որ մենք չենք համահեղինակը, չենք կարող, օրինակ, կոչ անել ժողովրդին՝ միանալ»: Զուրաբյանը նշել է՝ կհետևեն շարժմանը. «Քանի որ այսօրվա հանրահավաքի ու շարժման տակտիկայի հետ կապված չունենք կուսակցական որոշում, ամեն մեկն իր անհատական ընտրությունը կկատարի»:

Զուրաբյանի ճեպազրույցը