Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

«Յուրաքանչյուրը թող իր բնակավայրի մոտ իր ընդվզումը հայտնի». Բագրատ Սրբազան

127
Երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ., 19:24
«Յուրաքանչյուրը թող իր բնակավայրի մոտ իր ընդվզումը հայտնի». Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդես եկավ ուղերձով. «Յուրաքանչյուրը թող իր բնակավայրի մոտ իր ընդվզումը հայտնի: Սա ոչ մի դեպքում Ոսկեպարի կամ Կիրանցի հարց չէ: Արդեն ականազերծում են անում և մենք դիտորդի կարգավիճակում ենք, փորձում ենք խանգարել, բայց դա քիչ է: Սա համարեք ճիչ, աղաղակ, մի թաքնվեք ձեր ընտանիքների փափուկ բարձերի տակ, մի ձևացրեք, թե ամեն ինչ կարգին է: Սա նորմալ վիճակ չէ: Այս չարիքի իշխանության հարցը պետք է լուծվի, սա ճշմարտության մասին է, մեր ինքնության մասին է: Եթե սրանք արժեքներ են, ապա պիտի դուրս գաք ու մենք կհասնենք տեղ»: