Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

«Կոչ եմ անում բոլորին՝ միանալ երթին». Սեյրան Օհանյան

123
Երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ., 17:24
«Կոչ եմ անում բոլորին՝ միանալ երթին». Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի գրառումը. «Ապրիլի 23-ին՝ ժամը 19։15, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։
Կոչ եմ անում բոլորին միանալ երթին՝ այն գիտակցումով, որ չդատապարտված, ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում։
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը, արժեքներն ու արժանապատվությունը պաշտպանելով, լինենք միասնական և թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի»:

Աղբյուրը`   Սեյրան Օհանյան