«Ադրբեջանը զորավարժություններ է կազմակերպել՝ ուղղված հակաօդային պաշտպանության իրականացմանը»․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․«Իրան-Իսրայել լարման ֆոնին, Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հաղորդագրություն է տարածել ռազմաօդային ուժերի և ռազմածովային ուժերի կողմից «Caspian Sky-2024» համատեղ մարտավարական զորավարժությունների կազմակերպման մասին՝ ուղղված հակաօդային պաշտպանության իրականացմանը։ «Ընդհանուր առմամբ մարտավարական զորավարժություններին ներգրավվել են մինչև 300 զինվորականներ, մարտական, պահակային, հրամանատարական և կառավարման նավեր, նավակներ, մարտական ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Պլանի համաձայն, նավերը՝ ՀՕՊ անձնակազմի հետ միասին իրականացրել են գործողություններ՝ ուղղված Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ծովային էներգետիկ ենթակառուցվածքի հակաօդային պաշտպանության կազմակերպմանը, թշնամու երևակայական օբյեկտների ոչնչացմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։ Վստահ եմ, որ այս զորավարժությունները փոխկապակցված են Իրան-Իսրայել աճող լարվածության հետ։ Ադրբեջանն այն պետությունն է, որը ապահովել է Իսրայելի մուտքը Հարավային Կովկաս, ավելին՝ հնարավորություն տվել, որ Իսրայելը ռազմական ու հետախուզական ներկայություն ստանա հենց Իրանի հետ սահմանների երկայնքով»։ |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36