«Այսուհետ խուլ եմ ձեր բարձրաձայնած բոլոր հարցերի համար»․ Տիգրան Ավինյան
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի՝ Երևանում ծառերի փոխարինման մեթոդաբանության դեմ ուղղված ելույթին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հակադարձեց՝ հիշեցնելով․ «Տիկի՛ն Վարդանյան, 4 տարի առաջ դուք աներկբա, կոնկրետ ասել եք, որ Երևան քաղաքում բոլոր թեղիները պետք է փոխարինվեն։ Այն ժամանակ դուք և գերմանացի մասնագետները նշում էիք, որ ծառերը պետք է փոխարինվեն ամբողջական փողոցով, քանի որ թեղիների հիվանդությունները կարող են փոխանցվել նոր տնկիներին։ Ապշեցուցիչ է, թե ինչպես է հնարավոր ձեր ասածը 180 աստիճանով փոխված ներկայացնել։ Ձեր անկեղծությանը չեմ վստահում և այսուհետ խուլ եմ ձեր բարձրաձայնած բոլոր հարցերի համար»,- ասաց Ավինյանը։ Իսկ երբ Քրիստինա Վարդանյանը փորձեց հակադարձել, թե կոնտեքստից դուրս է ներկայացվում իր կարծիքը, վիճաբանություն սկսվեց նրա ու քաղաքապետի միջև, որից հետո ավագանու անդամը զրկվեց խոսքի իրավունքից։ |
«Հովհաննես Դավթյանի գոյության մասին երեկ իմացա». Անժելա Էլիբեգովա
7503:06«Տավուշում բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցչի աշխատանքից ազատել են». Ոսկան Սարգսյան
7501:18«Հասկանո՞ւմ եք, թե ինչ լավ է». Դանիել Իոաննիսյան
8100:54«Բայց ինքը որդի չունի, Վազգենչիկ». «Ո՞նց չունի, էն օրը երկու հոգու ասում էր «որդյակ»». համացանցը հեգնում է (լուսանկար)
9100:48Civic-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ
7200:24«Բագրատ Սրբազանն առհասարակ երեխա չունի». Անժելա Էլիբեգովա
8500:18